ՀՀ բռնցքամարտի հավաքականը կարող է համալրվել մարզիկներով արտերկրից
Սպորտ
31 Հունվարի 2022, 11:27
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ կարող է համալրվել Ուկրաինայից երկու հայ մարզիկով: «Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը նաև Հայաստանի առաջնությունն էր, որտեղ մենք հասկացանք, ինչ ունենք և ինչով ենք գնում Եվրոպայի առաջնություն: Որքան էլ լավ նախապատրաստական աշխատանքները կարևոր են, շատ ավելի կարևոր է Եվրոպայի առաջնությունում չեմպիոն ունենալը: Լավ թիմ ունենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: