Իսպանիայի Կատալոնիայի մարզի ոստիկանությունը հետաքննում Է մասնավոր տնից Սալվադոր Դալիի (1904 – 1989) երկու գործի ենթադրյալ գողությունը: Հունվարի 25-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանային իրավապահ մարմինների մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունում նշել են. «Մենք հետաքննում ենք կոտրանքով գողությունը, որը տեղի Է ունեցել կիրակի երեկոյան Բարսելոնի մի բնակարանում»: Ոստիկանության վարկածով «գողացված իրերի թվում են երկու նկար, որոնց հեղինակը կարող Է լինել նկարիչ Սալվադոր Դալին»:
Ըստ El Pais թերթի՝ խոսքը վերաբերում Է գեղանկարչի երկու գործին, որոնք 1922 թվականին նկարվել են ածխով՝ գրքի նկարազարդման համար: Ենթադրվում Է, որ յուրաքանչյուր գծանկարի արժեքը կազմում Է շուրջ 300 հազար եվրո: