Հասարակություն

ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ից հերքել են արդբեջանական կողմի հայտարարությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Քարվաճառի մարտական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»: