Իտալական «Ռոմայի» հինգ ֆուտբոլիստներ մտադիր են այս ամառ հեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է Mini Feed News-ը՝ հղում կատարելով Football Italia-ին և Corriere dello Sport-ին։
Խոսքը Հենրիխ Մխիթարյանի, Ջորդան Վերետոյի, Ռոջեր Իբանեսի, Մատիաս Վինայի և Նիկոլո Զանիոլոյի մասին է:
Բանն այն է, որ «Ռոմայի» ֆուտբոլիստներին դուր չեն եկել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը, որոնք հայտնվեցին մամուլում. Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում Ինտերից պարտվելուց հետո պորտուգալացի մարզիչը խաղացողներին վախկոտ է անվանել՝ ասելով, որ նրանք տղամարդկություն չունեն։ Այս խոսքերը հրապարակել է Corriere dello Sport-ը։
Ընդհանուր առմամբ, «Ռոմայում» անկայուն իրավիճակ է, որոշ խաղացողներ դժգոհ են ինչպես Մոուրինյոյից, այնպես էլ ընդհանուր առմամբ ակումբի ղեկավարությունից:
Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Մոուրինյոն նախատեսում է 83 մլն ֆունտ ծախսել վերոնշյալ խաղացողներին փոխարինելու համար։ Նրա կարճ ցուցակում էին «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական, «Ֆեյենորդի» աստղ Մարկոս Սենեսը և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ֆուտբոլիստ Ֆիլիպ Կոստիչը: