Ֆինանսներ

Հաշտարարի միջոցով 13 տարում հատուցվել է 2 638 465 393 դրամ

Պահանջների քննության արդյունքում գործերի 63,92%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների եւ վերջիններիս ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է 2 638 465 393 դրամ: 2021թ. ընթացքում գրասենյակ ներկայացվել է 15 399 բողոք, որից 14 759-ը վերաբերել է ֆինանսական համակարգին: Գրասենյակի կողմից 2021թ. գրավոր քննության է ընդունվել 5 994 պահանջ, որոնց քննության արդյունքում գործերի 59,6%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների (քննության ընդունված 5 994 պահանջներից 394-ը 17.01.2022թ. դրությամբ դեռեւս գտնվում են քննության փուլում): Դրական ելքով գործերի 85,81%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպությունների հետ հաշտության գալու միջոցով: 2021թ. քննության ընդունված 5 994 գործերից 5 600-ի շրջանակում (17.01.2022թ. դրությամբ փակված գործերի թվաքանակն է) հաճախորդներին հատուցվել է 333 842 491 դրամ: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2021թ.-ին շարունակել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հանրության ֆինանսական գրագիտության եւ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը