Մշակույթ

Համերգ՝ նվիրված Ռուբեն Ալթունյանի հիշատակին

Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ համերգ կնվիրի կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշատակին: Որպես մենակատար երեկոյին հանդես կգա քանոնահար Մարիաննա Գևորգյանը։

Համերգը տեղի կունենա հունվարի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կհնչեն Ռուբեն Ալթունյանի և Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները։

Մարիաննա Գևորգյանը միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր է և վերջերս դարձել է Global Cultural Initiative World Folk Vision համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է ազգային նվագարան քանոնը։