Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR408.47

RUB4.73

Երևան 19 ℃

Рус Eng

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները

Սպորտ

6 Փետրվարի 2022, 20:59

Հայաստանի ծանրամարտի առաջնությունը 4 օրյա պայքարից հետո ավարտվեց:

Օլիմպիական հերթափոխի քոլեջի դահլիճում կայացած առաջնությունը եզրափակվեց գերծանր ծանրորդների պայքարով: 109 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնը Եվրոպայի առաջնության հաղթող Սամվել Գասպարյանն է (երկամարտ` 361 կգ), երկրորդը` Յաշա Մինասյանն է, իսկ եռյակը եզրափակեց Պողոս Խարբությանը:

Գերծանր քաշային կարգում պայքարում էին Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը: Այս քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Վարազդատ Լալայանը (երկամարտ` 442 կգ), արծաթը նվաճեց Գոռ Մինասյանը (երկամարտ` 435 կգ) և բրոնզին արժանացավ Սիմոն Մարտիրոսյանը (430 կգ):

Մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններն էին` 55 կգ Մացիկ Հակոբյան, 61 կգ Անդրանիկ Պապեյան, 67 կգ Գոռ Սահակյան, 73 կգ Արմեն Գրիգորյան, 81 կգ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ Հակոբ Մկրտչյան, 92 կգ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ Արսեն Մարտիրոսյան:

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել