Ֆինանսներ

Հայկական Softr ստարտափը 13,5 մլն դոլարի ներդրում է ներգրավել

Հայկական Softr ստարտափը Ա սերիայի շրջանակներում ներգրավել է 13,5 մլն դոլարի ներդրում: Ստարտափի հիմնադիրներն են Մարիամ Հակոբյանը և Արթուր Մկրտչյանը։ Հիմնական թիմը՝ ծրագրավորողները, դիզայներներ և այլք գտնվում է Հայաստանում։ Softr ընկերության համահիմնադիր Արթուր Մկրտչյանի խոսքով՝ նախատեսում են միջոցներն օգտագործել արտադրանքի հնարավորությունները զարգացնելու և թիմը ընդլայնելու համար։ Softr-ը հարթակ է, որի միջոցով կարելի է շատ կարճ ժամանակում և առանց ծրագրավորման գիտելիքների ու կոդ գրելու ստեղծել լիարժեք կայքեր և վեբ հավելվածներ՝ որպես տվյալների բազա օգտագործելով Airtable հարթակը: