Հայաստանում թոքի քաղցկեղի հիմնական պատճառը ծխելն է
Հասարակություն
4 Փետրվարի 2022, 19:00
Ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդացությունը աճում է, Հայաստանում ամենալայն տարածում ունի թոքի քաղցկեղը, ընդ որում, հիմնական պատճառ է հանդիսանում ծխելը։ «Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես չարորակ ուռուցքների դեմ պայքարի միջազգային օր։ Քաղցկեղով հիվանդացությունը աճում է, հիմնական պատճառը մարդկանց կյանքի տևողության երկարացումն է։ Կա թյուր կարծիք, որ քաղցկեղի տարածման հիմնական պատճառը կախված է տեղանքից»,- նշել է Մանուկյանը։ Մանուկյանը նաև նշել է, որ Հայաստանում ճառագայթային և վիրահատական բուժումն ամբողջովին անվճար է, քիմիոթերապիան կատարվում է համավճարի սկզբունքով։ Նա վստահեցրեց, որ Հայաստանում այդ առումով առաջընթաց կա։ Հայաստանում ամենալայն տարածում ունի թոքի քաղցկեղը, որի հիմնական պատճառը ծխելն է: Թոքի քաղցկեղ ունեցող 10 անձից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է: Ծխելը միաժամանկ առաջացնում է մի քանի՝ թոքի, միզըմպանի, քթըմպանի քաղցկեղ։ Նա ողջունելի համարեց ծխելու հետ կապված սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մտել և կմտնեն։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։
Հետևեք մեզ Telegram-ում