ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ այսօր Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը:
Բադասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գործընկերոջս հետ շրջայց ենք կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ կազմակերպման և սպասարկման պայմաններին: Օրակարգում՝ կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր են»: