Հայաստանում առևտրաշրջանառությունը 2021թ. աճել է 7.5 տոկոսով։
Ըստ Վիճակագրական կոմիտեի` մանրածախ առևտուրն աճել է 1.6 տոկոսով, մեծածախը՝ 12.2 տոկոսով։ Աճել է նաև ավտոմեքենաների առևտուրը 15.7 տոկոսով։
Հատկանշական է, որ այս ընթացքում նվազել է կրպակների և խանութների առևտուրը, փոխարենը աճ է արձանագրվել շուկաներում և մեծ խանութներում։