Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 28 ℃

Рус Eng

Հայաստանում առաջին անգամ շահառուների համար կկիրառվի արհեստական բանականությունը

Հասարակություն

31 Հունվարի 2022, 12:22

Հայաստանում առաջին անգամ արհեստական բանականությունը կկիրառվի շահառուների կարիքի առավել ընդարձակ ու թիրախային գնահատման, արագ արձագանքման և աջակցության հատկացման համակարգերում․ փորձարկումը կիրականացվի ԱՍՀՆ տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքը սպասարկող մարմնի՝ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից՝ Ասիական Զարգացման բանկի աջակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ծրագիրը հնարավորություն կտա արհեստական բանականության կանխորոշիչ գործիքների միջոցով իրականացնել կարիքի առավել թիրախային գնահատում, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների միջոցով վերլուծել թիրախային խմբերի առանձնահատկությունները։ Արդյունքում, համատեղելով արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները, նախատեսվում է նաև վերհանել և վերլուծել կարիքի գնահատման համակարգի արդյունավետությունը։ Պիլոտային ծրագրի արդյունքները կամփոփվեն գարնանը և կներկայացվեն միջազգային հարթակներում։  

 

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել