Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման օրը դեռ որոշված չէ
Քաղաքական
27 Հունվարի 2022, 17:39
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ հստակ որոշված չէ, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը:
Աղաջանյանի խոսքով. «Երբ հստակություն կլինի, այդ թվում` հաջորդ հանդիպման վայրի և այլ մանրամասների վերաբերյալ, վստահաբար, մեր հանրությունը այդ մասին կտեղեկանա»:
Հիշեցնենք՝ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։