Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներից մեկի և պատվիրակության անդամների մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել:
Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը: Վերջինս, խոսելով ստեղծված իրավիճակից, շեշտել է, որ ինչպես կարգն է պահանջում, պատվիրակության անդամները Պեկին մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել երեք օր շարունակ, և Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի և մարզիչ Արսեն Ներսիսյանի թեստերի պատասխանները դրական են եղել:
Այժմ Հայաստանի հավաքականի անդամները` դահուկորդ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը, Պեկինում են:
Պեկինում են նաև մարզիչներ Արթուր Միքայելյանը, Ալլա Միքայելյանը:
Պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ-ից Արմեն Գրիգորյանն է: