Հայաստան կայցելի Ավստրիայի ԱԳ նախարարը
Քաղաքական
25 Հունվարի 2022, 16:37
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Այդ մասին նշվում է Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։
«Այսօր մենք տոնում ենք Հայաստանի և Ավստրիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Հաջորդ շաբաթ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի այցը Երևան նոր հնարավորություն կլինի ակտիվացնելու մեր երկկողմ հիանալի հարաբերությունները և ուսումնասիրելու մեր հետագա համագործակցության հնարավորությունները»,- նշվում է գրառման մեջ։
Հետևեք մեզ Telegram-ում