Ժամանց

Հայաստան սկսել են ավելի շատ զբոսաշրջիկներ այցելել

2021թ. ընթացքում ավելացել է Հայաստան ժամանած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը:

Վիճակագրական կոմիտեի տեղեկացմամբ 2021թ. ՀՀ ժամանել է 870.308 զբոսաշրջիկ, մինչդեռ 2020թ. նրանց թիվը 360.338 էր:

Զբոսաշրջիկների գերակշիռ մեծամասնությունը ժամանել է Ռուսաստանից՝ 350.569 հոգի, երկրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են՝ 91.148 մարդ, երրորդ տեղում՝ Վրաստանից ժամանածները՝ 70.630: Վիճակագրական կոմիտեից տեղեկացանք, որ 31.662 զբոսաշրջիկ ժամանել է ԱՄՆ-ից, 22.267-ը՝ Ուկրաինայից:

Ըստ վիճակագրության` այցի միջին տևողությունը եղել է 32 օր: Հայաստան այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների մեծ մասը 36-63 տարեկաններն են: