Սպորտ

Հայ ըմբիշները 10 մեդալ են նվաճել

Հայ ըմբիշները 10 մեդալ են նվաճել

Ուկրաինայի Խարկով քաղաքում ավարտվել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տեղեկացմամբ, հայ ըմբիշները նվաճել են 10 մեդալ՝ 2-ական ոսկե և արծաթե, ինչպես նաև 6 բրոնզե։

Ոսկե մեդալ են նվաճել Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։ Մրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել Նորիկ Հարությունյանը (61 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանն (86 կգ) ու Սերգեյ Սարգսյանը (92 կգ)։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական