ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին, որոնք փոխանցումներ են ստանում Հայաստանի ներսում և արտերկրից, VTB-in նոր ծառայությունը: Ծառայության միջոցով փոխանցումն իրականացնող անձինք կարող են արագ փոխանցել գումար իրենց հարազատների և բարեկամների՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին՝ բանկի պաշտոնական կայքի միջոցով: Ծառայությունը հասանելի է նաև ՀՀ այլ բանկերի քարտերից դեպի ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին փոխանցումների, ինչպես նաև բանկի ներսում փոխանցումների համար: Փոխանցում կարելի է կատարել բանկի պաշտոնական կայքի միջոցով՝ աշխարհի ցանկացած կետից՝ ունենալով ընդամենը ինտերնետ կապ և ցանկացած բանկի քարտ: Ընդամենը մի քանի հաջորդական քայլեր և գումարն արագ ու ապահով կուղարկվի ստացողին: Անհրաժեշտ է լրացնել ստացողի քարտի համարը կամ հաշվեհամարը, ինչից հետո ստացողի ոչ ամբողջական անունը և ազգանունն ավտոմատ կարտացոլվեն էկրանի վրա՝ ստուգման նպատակով: