Ժամանց

«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Լաս-Վեգասում

ԱՄՆ-ի Ձայնագրման արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի «Գրեմմի»-ի 64-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Լաս-Վեգասում, MGM Grand Garden Arena-ի հարթակում: Արարողությունը պլանավորված Էր եղել անցկացնել հունվարի 31-ին, բայց այն հետաձգվել Է կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով: «Մենք ուրախ ենք «Գրեմմի»-ին բերել Լաս-Վեգաս եւ համաշխարհային մակարդակի շոու կազմակերպել: Այն պահից, երբ մենք հայտարարեցինք շոուի ամսաթիվը տեղափոխելու մասին, մեզ հեղեղել Էին աջակցության եւ համերաշխության մասին անկեղծ հաղորդագրություններով, որոնք ստացվել Էին արտիստների ընկերակցությունից: Մենք շոյված ենք նրանց մեծահոգությունից եւ շնորհակալ ենք «Գրեմմի» մրցանակի եւ Ակադեմիայի ներկայացուցչության անսասան հավատարմությունից»,-հայտարարել Է Ձայնագրման արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի գլխավոր տնօրեն Հարվի Մեյսոնը: