Մշակույթ

«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին

ԱՄՆ-ի Ձայնագրման արվեստի և գիտության ազգային ակադեմիայի «Գրեմմի»-ի 64-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Լաս-Վեգասում, MGM Grand Garden Arena-ի հարթակում: Այդ մասին հաղորդվում Է մրցանակի կայքում:

Արարողությունը պլանավորված Էր եղել անցկացնել հունվարի 31-ին, բայց այն հետաձգվել Է կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով:

Ձայնագրման արվեստի և գիտության ազգային ակադեմիայի գլխավոր տնօրեն Հարվի Մեյսոնը հայտարարել է. «Մենք ուրախ ենք «Գրեմմի»-ին բերել Լաս-Վեգաս և համաշխարհային մակարդակի շոու կազմակերպել: Այն պահից, երբ մենք հայտարարեցինք շոուի ամսաթիվը տեղափոխելու մասին, մեզ հեղեղել Էին աջակցության և համերաշխության մասին անկեղծ հաղորդագրություններով, որոնք ստացվել Էին արտիստների ընկերակցությունից: Մենք շոյված ենք նրանց մեծահոգությունից և շնորհակալ ենք «Գրեմմի» մրցանակի և Ակադեմիայի ներկայացուցչության անսասան հավատարմությունից»: