Մամուլ

Գյուղատնտեսությունն ամբողջովին բախտի քմահաճույքին են թողել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գյուղատնտեսության ոլորտում բավական ծանր իրավիճակ է ստեղծվել։ Անցած տարվա առաջին 9 ամսվա տվյալներով, չնայած ընդհանուր տնտեսական աճի տեմպերին, այս ոլորտում անկում է գրանցվել, բայց 2022 թվականի հետ կապված ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք պայմանավորված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Նախ՝ համաշխարհային շուկայում պարենային ապրանքների հսկայական գնաճ է նկատվում, իսկ մյուս կողմից էլ՝ առկա է դեֆիցիտ, որն առաջ է եկել ոչ միայն համաճարակային իրավիճակի ու մատակարարման շղթաների բնականոն ակտիվության խաթարման, այլև եղանակային պայմանների ու տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների սրման հետ»։