Քաղաքական

Գիտակից քայլեր՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին։

Նրա խոսքով. «Մենք հոգ ենք տանում և շարունակելու ենք հոգ տանել, մեր նվիրումը դրսևորել տարածաշրջանին: Վստահ ենք, որ այստեղ մեծ ներուժ կա: Խրախուսում եմ կարևոր զարգացումները, որ տեղի են ունենում տարածաշրջանում: Նախորդ անգամ 2021 թվականի հունիսին էի այստեղ, տրամադրությունը փոխվել է, ավելի խրախուսող է: Համարում եմ, որ կա հեռանկար: Մենք պետք է աշխատենք տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: Գիտակից քայլեր են արվում ձեր հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, որը պատմական պատճառներով մեծ քայլ կլինի ամբողջ տարածաշրջանի և Հայաստանի ժողովրդի համար»։