Ղազախստանը Մոսկվայում՝ ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցչություն կունենա
Միջազգային
1 Փետրվարի 2022, 11:08
Ղազախստանի իշխանությունները ծրագրում են Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) բացել հանրապետության մշտական ներկայացուցչություն։ Այս մասին ասվում է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հրամանագրի նախագծում, որը երեքշաբթի օրը զետեղված է բաց կարգավորող իրավական ակտերի բազայում։ «Ես որոշում եմ ՀԱՊԿ-ում Ղազախստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություն բացել Մոսկվա քաղաքում (ՌԴ)»,- ասվում է փաստաթղթի նախագծում, որը հանրային քննարկման փուլում է մինչև փետրվարի 15-ը։ Հրամանագրի բացատրական գրության մեջ նշվում է, որ այն մշակվել է կազմակերպության ընթացքում Մշտական խորհրդում Ղազախստանի լիազոր ներկայացուցչի կարգավիճակը ՀԱՊԿ իրավական դաշտին և դիվանագիտական ծառայության ոլորտում հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով։ ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
Հետևեք մեզ Telegram-ում