Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 16 ℃

Рус Eng

Ղազախստանում ՀԱՊԿ-ի զորակազմը ոչ մի կրակոց չի արձակել

Միջազգային

31 Հունվարի 2022, 11:44

ՀԱՊԿ-ի զորակազմը Ղազախստանում առաքելության իրականացման ժամանակ որևէ կրակոց չի արձակել: Այդ մասին Хабар-24 հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Անդրադառնալով Ալմաթիում ռազմավարական նշանակություն ունեցող պետական հաստատությունների վրա հարձակումներին՝ Տոկաևն ընդգծել է, որ դրանց նպատակը եղել է քրեական գործերի նյութերը և իրավապահ մարմինների ներկայացուցիչների անձնական տվյալները հափշտակելը: Ղազախստանի նախագահը խոսել է նաև Ալմաթիի օդանավակայանի գրավումից: «Այժմ հետաքննությունը ցույց է տալիս, որ օդանավակայանը գրավվել էր Կենտրոնական Ասիայի մի քաղաքից ժամանած քաղաքացիների անցումը ապահովելու համար. դրանք պատրաստված գրոհայիններ էին, հրամանատարներ»,- ասել է Տոկաևը՝ հավելելով, որ այդպիսով նրանք մտել են քաղաք և ղեկավարել գործողությունները:

Հետևեք մեզ Telegram-ում