Քաղաքական

Գերիներին պահում են քաղաքական և ռազմական դիվիդենտների համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների խնդրին։ 

Նրա խոսքով գերիները պահվում են քաղաքական նպատակներով. «Չկա որևէ միջազգային հանդիպում, որտեղ չբարձրաձայնվի գերիների հարցը։ Ադրբեջանը գերիներին պահում է արհեստական, առանց հիմքերի։ Դա արվում է քաղաքական և ռազմական դիվիդենտներ ձեռք բերելու նպատակով։ Հայ գերիները այնտեղ գտնվում են իրավունքների լրջագույն խախտումների պայմաններում և կյանքի սպառնալիքների ներքո։ Տեղի է ունենում մարդկային առևտուր՝ քաղաքական հաշվարկներով, ինչը միջազգային մարդասիրական կոպիտ խախտում է»։ 

Պաշտպանի խոսքով գերիներին չվերադարձնելը, միջազգային կառույցներին խոչընդոտելը պատերազմական նոր հանցագործություն է. «Մասնագիտական մակարդակում համագործակցում ենք պետական մարմինների, պաշտոնյաների հետ, որոնք պատասխանատու են։ Համագործակցում ենք, օրինակ, ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդի, ԵԱՀԿ-ի, առանձին երկներում մեր դեսպանների և քննչական մարմինների հետ։ Թե քաղաքական մակարդակում ինչ է կատարվում, չեմ կարող պատասխանել։ Պետք է մեծացնենք մեր ճնշումները և թույլ չտանք Ադրբեջանի իշխանություններին մոլորեցնել արտաքին աշխարհը»։