Մամուլ

Գեներալիտետի եւ նախկին իշխանությունների թեկնածուն Լևոն Մնացականյանն է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ հեռանալու պատրաստակամություն է հայտնել, և քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել հաջորդ տարի նախատեսվող ընտրական գործընթացին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախկին նախագահները և գեներալիտետը քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել, նրանք էլ են նախապատրաստվում:

Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր դաշտի, գեներալիտետի և նախկին իշխանական շրջանակների ընտրությունը նախագահի թեկնածուի հարցում այս պահին կանգ է առել պաշտպանության նախկին նախարար Լյովա Մնացականյանի՝ Ռիժի Լյովի վրա: Մեզ ասացին, որ վերջինիս հեշտ չի եղել համոզելը, քանի որ բոլորը լավ են հասկանում, որ այս պահին այդ պաշտոնին հավակնելու համար մահապարտ է պետք լինել»: