Հասարակություն

Գազի սակագինը անապահով ընտանիքների համար չի բարձրանա

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատում է, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի սակագինն այս տարի չի բարձրանա,  իսկ  ԵԱՏՄ շրջանակում գազի մատակարարման սակագների շուրջ քննարկումներ են ընթանում: «Այս պահին միայն կարող եմ վստահաբար ասել, որ անապահովների համար գազի սակագինը չի թանկանալու: Այդ հնարավորությունը կա, քանի որ սահմանին գազի գինը 2022-ի համար չի փոփոխվելու: Ուղղակի մենք ունենք մի իրավիճակ, որ դեռս 2013 թվականին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրարկումը սկսվում է 2022 թվականին: Բանաձևի ուժով սահմանին գազի գնի հաշվարկն իրականացում է կալորիականությունից ելնելով»,-ասաց փոխվարչապետը: