Ֆինանսներ

Ոսկու և արծաթի գները նոր ռեկորդներ են սահմանել

Ոսկու և արծաթի գները նոր ռեկորդներ են սահմանել

Այսօրը ոսկու և արծաթի գները հասել են պատմական առավելագույնին՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ «Ապահով» համարվող ակտիվների նկատմամբ պահանջարկը աճել է: 

Թրեյդերները մտավախություն ունեն, որ Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցով ճնշումների մեծացումը կարող է լայնամասշտաբ առևտրային պատերազմ հրահրել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև: 

Հիշեցնենք՝ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարից 10% մաքսատուրք կսահմանի Դանիային և Գրենլանդիային սատարող մի շարք եվրոպական երկրների նկատմամբ: 

Նշենք, որ ոսկու գինն աճել է 1,6%-ով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 4670,47 դոլարի, իսկ արծաթինը՝ 3,4%-ով, կազմելով 93,1755 դոլար: 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական