Շվեյցարիայի Դավոսում մեկնարկել է 56-րդ համաշխարհային տնտեսական ֆորումը, որին կմասնակցի մոտ 3000 մարդ 130 երկրից։ Այս անգամ այն կվերածվի համաշխարհային աշխարհաքաղաքական ասպարեզի՝ Գրենլանդիայի շուրջ վեճի պատճառով։
Գերմանական BILD-ը գրում է, որ ամենամեծ ուշադրությունը սևեռված է լինելու Դոնալդ Թրամփի վրա, որը մի քանի տարվա ընդմիջումից հետո անձամբ կժամանի Դավոս՝ վերջին տարիների ամենամեծ ամերիկյան պատվիրակությամբ։ Պարբերականը գրում է, որ ակնկալվում է, որ ամերիկյան պատվիրակությունն էլ կդառնա քննարկումների կենտրոնը։