Ֆինանսներ

Բենզինը ավելի կթանկանա. տնտեսագետ

Բենզինը ավելի կթանկանա. տնտեսագետ

Radar Armenia-ն ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ բենզինի գինը 10 դրամով թանկացել է, թանկացումից անմասն չի մնացել նաև հեղուկ գազը, որի արժքը ևս 10 դրամով բարձրացել է։

«Միջազգային գների հետ ենք պայմանավորում, որ Հայաստանի Հանրապետությունում նկատվում է բենզինի և հեղուկ գազի գնաճ»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ ընդգծելով՝ հնարավոր է՝ հետագայում ևս նորից լինի գնաճ։

«Կարող ենք սպասել, որ բենզինը ավելի կթանկանա, որովհետև միջազգային դրությունը, ընդհանուր առմամբ գեոպոլիտիկ վիճակը, այնպիսին են, որ արևմտյան ուժերը ձգտում են համաշխարհային շուկայից հանել ռուսական նավթամթերքը, ինչն էլ  բերելու է համաշխարհային նավթամթերքի թանկացման»,-ընդգծեց նա։

Ըստ տնտեսագետի՝ Հայաստանում բենզինի գինը շուրջ 30%-ով ավելի բարձր է, քան հարևան Վրաստանում, ինչը դեռ հարցեր է առաջացնում, սակայն պատճառը, ըստ նրա, ներքին համաձայնությունները չեն։

«Իրականում խնդիրը այն է, որ մենք, լինելով ԵԱՏՄ անդամ պետություն, ավելի շատ ենք վճարում, քանի որ ունենք նավթի սահման, որտեղից բենզինը գալիս է։ Դա առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր, և մենք, այսպես ասած, կոռուպցիոն հարկ ենք վճարում»,-նշեց տնտեսագետը՝ հավելելով՝ ՀՀ-ի պարագայում յուրաքանչյուր լիտրի համար 11-20 դրամ վճարվում է մաքսային աշխատողներին՝ որպես կոռուպցիոն հարկ։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական