Ֆինանսներ

Չեխիայի կենտրոնական բանկը պատմական քայլ է կատարել. Reuters

Չեխիայի կենտրոնական բանկը պատմական քայլ է կատարել. Reuters

Չեխիայի կենտրոնական բանկը հայտարարել է, որ փորձնական նպատակներով ձեռք է բերել մոտ 1 մլն դոլարի բիթքոյն և այլ բլոքչեյն հիմքով ակտիվներ․ առաջին անգամ ԵՄ կենտրոնական բանկերի շրջանում չեխական գերատեսչությունը կատարել է նման գործարք թվային ակտիվների ուղղությամբ։

Բանկը նշել է, որ այս քայլը արվել է իդեալական միջավայրում փորձ ձեռք բերելու համար՝ հասկանալու, թե ինչպես է աշխատում թվային ակտիվների ամբողջ մեխանիզմը։

Փորձնական պորտֆելում հիմնականում ներառված է բիթքոյն, ինչպես նաև ԱՄՆ դոլարին կապակցված կայուն քոյներ և մեկ թոքենացված դեպոզիտ։ Այդ ակտիվները գնվել են կարգավորվող բորսայի միջոցով և պահվում են բանկի միջազգային պահուստներից առանձին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական