Ֆինանսներ

Անձը եթե նույնականացման քարտ չունի, բայց դիմել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ը չի լինի. Պողոսյան

Անձը եթե նույնականացման քարտ չունի, բայց դիմել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ը չի լինի. Պողոսյան

«Եթե հայտարարատուն դեռևս չունի նույնականացման քարտ, բայց դիմել է նույնականացման քարտ ստանալու համար, հայտարարագրման վերջնաժամկետը նրա համար նոյեմբերի 1-ը չէ»,-հայտարարել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ընդգծելով. երկարաձգվում է նույնականացման քարտ տպագրելու օրը ներառող ամսվա հաջորդող ամսվա 25-ը։

Նա ընդգծել է՝ մինչ այս պահը տասնյակ հազարավոր մարդկանց տրամադրվել է նույնականացման քարտեր, բայց, այդուհանդերձ, դեռևս չի սպառվել այն անձանց շրջանակը, որոնք դիմել են նույնականացման քարտերի համար. «Այս տրամաբանությամբ, նշված կարգավորումը մի փոքր էլ է կարգավորվում»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական