Ֆինանսներ

ՏԱՑ-ը աճել է, արդյունաբերությունն ու արտաքին առևտուրը՝ նվազել

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թ. հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7 %-ով։

  • 20 %-ով ավելացել են շինարարության ծավալները,
  • 3.9 %-ով՝ առևտրի շրջանառությունը,
  • 10.6 %-ով՝ ծառայությունների ծավալները,
  • 2.1 %-ով՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Միաժամանակ 9.7 %-ով նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը,

  • 41.4 %-ով նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը, որից
  • 48.3 %-ով՝ արտահանումը,
  • 35.8 %-ով՝ ներմուծումը։