Ֆինանսներ

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ 2025թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 521 մլրդ 60.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 289 մլրդ 185.6 մլն ՀՀ դրամի համեմատ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով։

2025թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 817 հազ. 783 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 750 հազ. 873 ՀՀ դրամի համեմատ։