Ֆինանսներ

Ներմուծման և արտահանման կրկնակի անկում կա. տնտեսագետ

Ներմուծման և արտահանման կրկնակի անկում կա. տնտեսագետ

Այս տարվա առաջին կիսամյակում նվազել են Հայաստանից արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես, դեպի ՌԴ։

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ հունվար-հունիս ամիսներին դեպի ԵԱՏՄ արտահանումը նվազել է 5.2%-ով, իսկ դեպի ՌԴ՝ 6.2%-ով։

«2025-ին արդեն այդ կարճաժամկետ վերաարտահանումը չկա, ոսկին չի գնում։ Ներմուծման և արտահանման գրեթե կրկնակի անկում կա։ Եթե 2024թ․ իրական արտահանումը կրճատվում էր և չէր երևում ընդհանուր վերաարտահանման զգալի աճի հաշվին, հիմա հակառակն է»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը և հավելեց՝ ըստ կանխատեսման` տարին փակվելու է մոտավորապես 6,7 միլիարդ դոլարի արտահանմամբ, այսինքն, մոտ 2 անգամ քիչ, քան նախորդ տարի։ 

«Վերջին շրջանում արտահանումը հիմնականում պայմանավորված էր վերարտահանմամբ, հատկապես, 2024թ․ արտահանումը կարճաժամկետ փուչիկ էր։ Եթե նայենք արտահանումը վերջին տարիներին՝ 2021-ին այն կազմել է 3 մլրդ, 2022-ին՝ 5.4, 2024-ին՝ 13.1: Առաջին հայացքից 4 տարվա համար սա ահռելի արդյունք է, սակայն իրականությունն այլ է, քանի որ այս աճը հիմնականում գրանցվել է վերարտահանման հաշվին»:

Տնտեսագետի խոսքով՝ 2023 թվականի կեսից մինչև 2024 թվականի կեսը ոսկու և ադամանդների մեծածավալ վերարտահանում է եղել, որը  ՌԴ-ից ներմուծվել և արտահանվել է դեպի Էմիրություններ և  Չինաստան, հատկապես, Հոնկոնգ․ «Ռուսաստանի վրա ավելի քան 25000 սանկցիա կա, հիմնականում՝ ֆինանսական, և նրա համար դժվար է օգտվել միջազգային ֆինանսական համակարգից։ Իսկ ոսկին հանդիսանում է վճարման միջոց։ Այդ իսկ պատճառով այդ ժամանակահատվածում Ռուսաստանից դուրս եկած ոսկու մոտ 90 %-ը անցել է Հայաստանով։ 2024թ․ գրանցվել է 54% արտահանման աճ, որը եղել է ոսկու հաշվին:

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական