Ֆինանսներ

Միջին աշխատավարձը հունիսին կազմել է ավելի քան 297 հազար դրամ

Հայաստանում հունիսին միջին ամսական աշխատավարձն աճել է 8%-ով՝ կազմելով շուրջ 297 հազար դրամ. Radar Armenia-ն տեղեկանում է վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 

Մասնավոր ոլորտում հունիսին միջին աշխատավարձը կազմել է 324,8 հզ. դրամ՝ 1 տարվա կտրվածքով աճելով 8.5%-ով։ 

Պետական ոլորտում միջին աշխատավարձը հունիսին կազմել է շուրջ 226,2 հազար դրամ՝ 1 տարվա կտրվածքով աճելով 5%-ով։