Ֆինանսներ

Բանկերը առաջին կիսամյակում գրանցել են 201 մլրդ դրամի զուտ շահույթ

«Մոդեքս» տնտեսագիտական վերլուծական կենտրոնը ներկայացրել է ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը 2025թ-ի հունվար-հունիս ամիսներին։

ՀՀ առևտրային բանկերը 2025թ-ի հունվար-հունիս ամիսներին արձանագրել են շուրջ 201 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 17 %-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: 2025թ-ի հունվար-հունիս ամիսներին ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 69 մլրդ դրամ, որին հաջորդում է Ameriabank-ը` մոտ 33 մլրդ դրամ։

Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն բանկերից 5-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։