Ֆինանսներ

Bitcoin-ը նոր պատմական ռեկորդ է սահմանել

Կրիպտոշուկայում մեծ գնաճ է սկսվել։ Իսկ Bitcoin-ը երեկ երեկոյից սկսել է հերթական պատմական ռեկորդները սահմանել, այսօր առավոտյան արդեն գերազանցելով 116.000 ԱՄՆ դոլարը։

Վերջին տվյալներով՝ կրիպտոարժույթը հատել է 116.600 ԱՄՆ դոլարի սահմանը։

Վերջին ռեկորդն այս տարվա մայիսին էր, երբ այն հասել էր 111.000 ԱՄՆ դոլարի։

Այս օրերին բարձրացել են նաև մյուս հայտնի կրիպտոարժույթները՝ Ethereum-ը գերազանցել է 2.900 դոլարը, իսկ Solana-ն անցել է 164 դոլարի սահմանը։