Ֆինանսներ

Նավթի համաշխարհային գները բարձրանում են

Նավթի համաշխարհային գները բարձրանում են։ Սա պայմանավորված է ՕՊԵԿ-ի կողմից համաշխարհային շուկայում պահանջարկի աճի սպասումներով։

Մոսկվայի ժամանակով ժամը 08:27-ի դրությամբ Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0.44%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 68.94 դոլարի, իսկ WTI տեսակի օգոստոսյան ֆյուչերսների գինը՝ 0.54%-ով՝ հասնելով 66.93 դոլարի:

Շուկան ուշադրություն է դարձրել ՕՊԵԿ-ի World Oil Outlook տարեկան զեկույցին, որը ներկայացվել է հինգշաբթի օրը կազմակերպության իններորդ միջազգային սեմինարի շրջանակում: Ըստ փաստաթղթի՝ ՕՊԵԿ-ը կանխատեսում է, որ մինչև 2050 թվականը նավթի համաշխարհային պահանջարկը կաճի 18.5%-ով՝ 2024 թվականի մակարդակի համեմատ, հասնելով օրական գրեթե 123 միլիոն բարելի: