Այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 288.500 դրամ, ինչն, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 4.2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ամսվանից։ Նախորդ տարվա նույն ամսվա տվյալներով՝ միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 276.900 դրամ։
Պետական հատվածում այս տարվա մայիսին միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 221.400 դրամ, ինչը շուրջ 10 հազար դրամով կամ 4.6%-ով ավելի է նախորդ տարվա մայիսի ցուցանիշից։
Մասնավոր հատվածում մայիսին միջին աշխատավարձը կազմել է շուրջ 314.400 դրամ։ Այն նախորդ տարվա ցուցանիշից ավելի է շուրջ 12 հազար դրամով կամ 3.8%-ով:
Անժելա Պողոսյան