Այս տարվա հունվար-մայիս ամսիներին, 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.7%-ով. Radar Armenia-ն տեղեկանում է վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Շինարարության ծավալն աճել է 17.1%-ով, առևտրի շրջանառությունը՝ 4.2%-ով, ծառայությունների ծավալը՝ 10.1%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.1%-ով։
Կտրուկ նվազում է գրանցել արտաքին առևտրաշրջանառության ոլորտը՝ շուրջ 50%-ով։ Արտահանումը նվազել է 50.8%-ով, ներմուծումը՝ 40.2%-ով։