Ֆինանսներ

Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է, գինունն ու կոնյակինը՝ նվազել

Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է, գինունն ու կոնյակինը՝ նվազել

Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խմիչքի արտադրությունը նվազել է շուրջ 14.3%-ով. Radar Armenia-ն տեղեկացավ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 

Ընդհանուր առմամբ, 2025թ.հունվար-ապրիլին արտադրվել է 58.1 մլրդ դրամի խմիչք։ 

Շուրջ 32.2%-ով նվազել է կոնյակի արտադրությունը՝ կազմելով 4.5 մլրդ դրամ, 38.8%-ով՝ խաղողի գինու արտադրությունը՝ կազմելով 1.8 մլրդ դրամ, շամպայնի արտադրությունը նվազել է 28%-ով՝ կազմելով 283 մլն դրամ, օղու, լիկյորի և սպիրտային այլ խմիչքների արտադրությունն էլ նվազել է շուրջ 7%-ով՝ կազմելով 431 մլն դրամ։ 

Վիսկիի արտադրությունը, սակայն, աճել է շուրջ 77%-ով՝ կազմելով 833 մլն դրամ, գարեջրի արտադրությունը՝ 4.7%-ով՝ կազմելով շուրջ 7 մլրդ դրամ։ 

Անժելա Պողոսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական