Նախնական տվյալներով՝ 2025թ․ առաջին եռամսյակում գրանցվել է խաբեության զոհ դառնալու 408 դեպք։ Բանկերը պարտավոր են փոխհատուցում վճարել, եթե ապացուցվի անձնական տվյալների և գումարի արտահոսքի մեջ նրանց մեղքը. լրագրողների հետ զրույցում ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Բանկերը կսպասեն, մինչև լինի դատարանի վճիռ, և եթե պարզվի, որ բանկն է մեղավոր, ապա նա ամբողջովին կկոմպենսացնի հաճախորդի գումարը, իսկ եթե հաճախորդն է մեղավոր, նա կմարի վարկի գումարը»,- ասել է ԿԲ նախագահը։
Նշենք, որ մինչ այս բանկերը սառեցրել էին խաբեության զոհ դարձած քաղաքացիները վարկերը 3-5 տարի ժամկետով։ Այժմ, փաստորեն, համաձայնություն է ձեռք բերվել սպասել մինչև դատարանի որոշումը։