Ֆինանսներ

«Ովքեր ունեն լավ գաղափար, բայց չունեն փող, աջակցելու ենք». Պապոյան

Կառավարությունը փոքր և միջին բիզնեսի զարգացման համար ռազմավարություն է մշակում. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

«Թիրախավորել ենք փոքր և միջին բիզնեսը, դրա զարգացման համար կոնկրետ գործողությունների ծրագիր ենք մշակել, և այնտեղ մի շատ կարևոր կետ կա՝ գաղափարից բիզնեսի անցման։ Նախկինում էլ է դա ինչ-որ կերպ կիրառվել, հիմա ավելի լավ մեթոդաբանություն ենք փորձել կիրառել։ Բոլորն, ովքեր ունեն լավ գաղափար (խոսքը պարզ առևտրային գործունեության մասին չէ), բայց չունեն փող, մենք ինչ-որ չափով կաջակցենք, երաշխիք կտանք, որպեսզի ունենան փող՝ այդ գաղափարն իրականացնելու»,- ասել է Պապոյանը։ 

Նախարարի խոսքով՝ սրանից բացի, ևս 2 ռազմավարություն է մշակվում, որոնք վերաբերում են արտահանմանն ու կանաչ տնտեսությանը։