Ոսկու ֆյուչերսների արժեքը Comex բորսայում հասել է պատմական ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով 3,450 ԱՄՆ դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Այս մասին վկայում են բորսայի առևտրային տվյալները:
Երևանի ժամանակով ժամը 03:18-ի դրությամբ ոսկու գինն աճել է 1.72%-ով՝ հասնելով 3,451.3 դոլարի մեկ ունցիայի դիմաց: Ժամը 03:35-ի դրությամբ աճը արագացել է, և ոսկին առևտուր է արվել 3,455 դոլարով (աճ՝ 1.82%):
Ավելի վաղ ոսկու ֆյուչերսների գինը ևս թարմացրել էր պատմական առավելագույնը՝ գերազանցելով 3,435 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Ապրիլի 21-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 16:08-ի դրությամբ, թանկարժեք մետաղի գինն աճել էր 1.25%-ով և կազմել 3,436.6 դոլար մեկ ունցիայի դիմաց: