Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում անդրադարձավ ֆինանսական զեղծարարությունից տուժած անձանց խնդիրներին։
Նրա խոսքով՝ բանկերում կիբերանվտանգության խնդիր չեն նկատել․
«Իհարկե, սպառողը պարտավոր չէ ամեն ինչ իմանալ, բայց նաև դեպքեր կան, երբ քաղաքացին ինչ հնարավոր է՝ տվել է, ամբողջական ինֆորմացիան, միանգամյա գաղտնաբառն է եկել, դա էլ է տվել, և այդտեղ շատ դժվար է։ Դեպքերը տարբեր են։ Չեմ ուզում նսեմացնել մարդկանց խնդիրը։ Ամեն հաճախորդի համար այդ գումարն էական է։ Մենք բանկերի հետ երկխոսության արդյունքում այնպես ենք անելու, որ, մինչև հանգամանքները չպարզվեն, որևէ տուգանքներ չլինեն»,- նշել է Նուրբեկյանը։ Հնարավոր է՝ որոշ դեպքում ավելացվեն նույնականացման պահանջները․
«Փաստացի, այն դեպքը, որ երբ ինչ-որ բանկի կիբերանվտանգությունն է խնդիրը՝ համակարգ կոտրել, գումարներ հանել, այդպիսի դեպք դեռևս չենք տեսել։ Հիմնական կտորը վերաբերում է նրան, որ մարդիկ ինչ-որ բան տվել են։ Օրինակ, քննարկում ենք այնպիսի տարբերակ, որ ինչ-որ պրոդուկտների համար նույնականացման ավելի խիստ պահանջներ դրվեն, որովհետև բանկն ունի անելիք։ Մենք բանկերի հետ դեպք առ դեպք գնալու ենք, և եթե տեսնենք, որ ինչ-որ բանկ իր պրոդուկտում թերացել է, պատժվելու է խստագույնս։ Բայց այստեղ կարևոր է, որ մենք հանգամանքները ճիշտ պարզենք»,- ասել է Նուրբեկյանը։