Հայաստանում վճարումներ կատարելու նպատակով կրիպտոակտիվների օգտագործման հնարավորություն չի լինի։ Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։
Այնուամենայնիվ, առաջարկված նախագիծը 1 բացառություն է սահմանում.
«Կարգավորման մոդելը չի նախատեսում ՀՀ տարածքում վճարումներ կատարելու նպատակով կրիպտոակտիվների օգտագործման հնարավորություն՝ բացառությամբ էլեկտրոնային փող համարվող կրիպտոակտիվների։ Այսինքն, մինչև սա կար էլեկտրոնային դրամապանակ, ու միայն դրանցով կարող են վճարումներ լինել։ Եթե էլեկտրոնային փող կլինի, որի տեխնոլոգիան կլինի կրիպտո՝ ապակենտրոնացված տեխնոլոգիա, ապա դա է միայն որպես վճարային միջոց ծառայելու։ Այլ դեպքում վճարային միջոց չի ծառայելու»,- նշեց Նուրբեկյանը։