Ֆինանսներ

Վարսավիրական և տրանսպորտի ապահովագրության ծառայությունները թանկացել են

Հայաստանում բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտում այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա  համեմատ, սակագներն աճել են 2.9%-ով։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 

1 տարում թանկացել են հետևյալ ծառայությունները. 

  • Հագուստի մաքրում, նորոգում և վարձույթ՝ +5.3%
  • Բնակարանի նորոգման և սպասարկման ծառայություններ՝ +4.1%
  • Կենցաղային սարքերի նորոգում՝ +1.9%
  • Բժիշկների ծառայություններ՝ +9.6%
  • Ստոմատոլոգիական  ծառայություններ՝ +5.6%
  • Օժանդակ բժշկական ծառայություններ՝ +2.1%
  • Հիվանդանոցների ծառայություններ՝ +2%
  • Բժշկական ծառայություններ՝ 3.6%
  • Անձնական փոխադրամիջոցների հետ կապված այլ ծառայություններ՝ +1%
  • Տրանսպորտի ծառայություններ՝ +12% 
  • Հանգստի կազմակերպման համալիր ծառայություններ՝ +11.6%
  • Նախադպրոցական և տարրական կրթություն՝ +12.3%
  • Բարձրագույն կրթություն՝ +7%
  • Սպասարկման ծառայություններ՝ +1.5%
  • Վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայություններ՝ +13.8%
  • Տրանսպորտի ապահովագրություն՝ +12%
  • Ֆինանսական այլ ծառայություններ, չներառված ուրիշ խմբավորումներում՝ +1%

Սրան զուգահեռ, մի քանի ծառայություններ էժանացել են. 

  • Հյուրանոցային ծառայություններ՝ -2.6%
  • Հանգստի և սպորտային միջոցառումների հետ կապված ծառայություններ՝ -5.2%
  • Փոստային ծառայություններ՝  -5%

Անժելա Պողոսյան