Ֆինանսներ

Չինաստանը կտրուկ բարձրացնում է ԱՄՆ նկատմամբ մաքսատուրքերը

Չինաստանը հայտարարել է ԱՄՆ ապրանքների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին՝ բարձրացնելով դրանք մինչև 125%, հայտնում է Reuters-ը։

Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի էականորեն խախտել Չինաստանի շահերը, Չինաստանը վճռականորեն հակաքայլեր կձեռնարկի և կպայքարի մինչև վերջ։

«ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ աննորմալ բարձր մաքսատուրքերի սահմանումը լրջորեն խախտում է միջազգային և տնտեսական առևտրի կանոնները, տնտեսագիտության հիմնարար օրենքները և ընդհանուր առմամբ խելամտությունը՝ լինելով միանգամայն միակողմանի հարկադրանք և ճնշում»,- հայտարարել է նախարարը։