Չինական ընկերությունները, որոնք իրենց ապրանքները վաճառում են Amazon-ում, պատրաստվում են ԱՄՆ-ում բարձրացնել գները կամ լքել այդ շուկան՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի «աննախադեպ հարվածի» հետևանքով, հայտնել է Չինաստանի խոշորագույն էլեկտրոնային առևտրի ասոցիացիայի ղեկավարը:
Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ չինական ներմուծման մաքսատուրքերը կբարձրանան՝ 104%-ից հասնելով 125%-ի, ինչը սրում է աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև բարձր խաղադրույքներով առճակատումը:
«Սա միայն հարկային խնդիր չէ, այլ ամբողջ ծախսային կառուցվածքը լիովին ճնշվում է», - Reuters-ին ասել է Շենժենի սահմանամերձ էլեկտրոնային առևտրի ասոցիացիայի ղեկավար Վան Սինը, որը ներկայացնում է Amazon-ի ավելի քան 3000 վաճառողների:
«ԱՄՆ շուկայում գոյատևելը շատ դժվար կլինի բոլորի համար», - նշել է նա:
Որոշ վաճառողներ մտադիր են ԱՄՆ-ում բարձրացնել գները, մինչդեռ մյուսները փնտրում են նոր շուկաներ, ավելացրել է Վանը:
Նա ընդգծել է, որ մաքսատուրքերը լուրջ հարված կհասցնեն Չինաստանի փոքր ձեռնարկություններին և արտադրողներին, ինչպես նաև կտրուկ կարագացնեն երկրում գործազրկության մակարդակի աճը: